Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.

Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը

504
Ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ., 18:30
Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը

Հունվարի 26-ին, Վրաստանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստից հետո կայացած ասուլիսում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կձևակերպեն ու կստորագրեն խաղաղության պայմանագիրը, ինչն անխոս կնպաստի խաղաղության հաստատմանը. «Դա շատ կարևոր է մեր երկրների ու ազգերի համար»,- ընդգծեց Ղարիբաշվիլին: