Հայաստանն Ադրբեջանին կհանձնի ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյաններ
![]() Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ): Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել, Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ և հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հրապարակային և աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով: Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո և ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է՝ շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ: Այդ տեղեկամատյաններն առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների: |

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
8710:30
«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
16908.08.2026, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
15908.08.2026, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
16608.08.2026, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
19908.08.2026, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
14807.08.2026, 09:36
