«Ճվճվ Արոյի» որդու փախուստը կանխվել է
![]() Հունվարի 24-ին ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում Mercedes մակնիշի 37 AB 344 համարանիշի ավտոմեքենան մի քանի ժամ է՝ խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, պարեկները ժամը 02:00-ի սահմաններում Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում բարձրախոսով հրահանգում են, որպեսզի վարորդը կանգնեցնի ավտոմեքենան, բայց նա ոչ միայն չի ենթարկվում, այլև մեծ արագությամբ է վարում՝ անցնելով կարմիր լույսի տակով: Կոտայքի մարզ տանող ճանապարհին, «Գագաթ» սննդի կետի մոտ, Mercedes-ը բախվում է Opel մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ապա շարունակում փախուստը. արդեն Վերին Պտղնի գյուղի թունելային հատվածում վարորդն այլևս չի կարողանում վարել, ինչից հետո դուրս է գալիս ավտոմեքենայից ու դիմում փախուստի: Պարեկները հետապնդում են նրան: Այդ ժամանակ վարորդը հարվածում է պարեկներից մեկի ոտքին, ու փորձում նորից դիմել փախուստի, սակայն պարեկներին հաջողվում է նրան ձեռնաշղթայել ու տեղափոխել Ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 1 հատ ներարկիչ ու սպիտակ թղթով փաթեթավորված 0,37 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող փոշենման զանգված: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը հանդիսանում է քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» 33-ամյա որդին՝ Սաքուլիկ մականվամբ Սարգիս Վարդանյանը: Քննիչի որոշմամբ՝ Ս. Վարդանյանը ձերբակալվել է, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
