Եվրոպական Խորհրդարանում Արցախին նվիրված համաժողով է կայացել
![]() Մայր աթեռը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 24-ին Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդարանում, տեղի է ունեցել «Պահպանելով Լեռնային Ղարաբաղի մշակութային և հոգևոր ժառանգությունը» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր Եվրոխորհրդարանի նախաձեռնությամբ: «Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը և Եվրոխորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը: Ադրբեջանի կողմից հայոց սրբավայրերի թիրախավորման, պատմամշակութային արժեքների ոչնչացման քաղաքականության և այդ ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվելիք քայլերի հրատապության մասին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի բաժնի վարիչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Իր զեկույցում Հայր Սուրբը կոչ արեց պաշտպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը, որն ամրագրված է միջազգային մի շարք պայմանագրերով, ինչպես նաև հնարավորություն ընձեռնել ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ գնահատման առաքելության ներկայացուցիչներին այցելելու տարածաշրջան և փաստագրելու մշակութային հուշարձանների կարգավիճակը: Խորհրդաժողովին զեկույցներով հանդես եկան նաև Եվրոպա Նոստրա մշակութային ժառանգության պահպանության միջազգային հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Սնեսկա Քուաեդվիեգ-Միխայլովիչը, «Բնօրրան» պատմամշակութային հասարակական կազմակերպության Արցախի մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը և Լյովենի համալսարանի պրոֆեսոր Պիեռ դ’Արժանը»,- ասվում է հայտարարության մեջ: |

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
8710:30
«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
16908.08.2026, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
15908.08.2026, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
16608.08.2026, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
19908.08.2026, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
14807.08.2026, 09:36
