«Ժողովրդավարական արժեքների փոխարեն ուժն է դարձել Եվրոպայում խնդիրների լուծման գործոնը». Արմեն Գևորգյան
![]() «Ժողովրդավարության համաշխարհային վերջին համաժողովի ժամանակ՝ հենց այս դահլիճում, եզրակացություն արվեց այն մասին, որ ժողովրդավարական պետությունները հակված են խաղաղության, սակայն անցումը ժողովրդավարության խաղաղություն չի երաշխավորում: Չգիտեմ՝ արդյո՞ք սա Եվրոպայում շարունակվող պատերազմների եւ էթնիկ զտումների արդարացում էր, բայց այս տրամաբանությունը հետխորհրդային ժողովրդավարական պետություններին աշխարհագրական առումով տեղակայում է արեւմտյան եւ արեւելյան պարադիգմների առճակատման կենտրոնում: Արդյունքում ոչ թե ժողովրդավարական արժեքներն ու ավանդույթները, այլ ուժն ու ռեսուրսներն են դարձել Եվրոպայում խնդիրների լուծման հիմնական գործոնները: Այդպես, օրինակ, Եվրոպան հաշտվեց Լեռնային Ղարաբաղում հայերի շրջափակման եւ դրան հաջորդած էթնիկ զտումների հետ: Ամեն ինչ տանում է նրան, որ Եվրոպան կհամակերպվի նաեւ Ուկրաինայում նոր իրողությունների հետ»,- այս մասին նշել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ: Նա նշել է, որ շատ երկրներ են առերեսվում այն փաստի հետ, որ ժամանակակից ժողովրդավարությունը չափազանց «ճկուն» է, քանի որ սկսել է սպասարկել որոշակի աշխարհաքաղաքական շահեր եւ առաջնահերթություններ: «Վերջին 30 տարիների ժողովրդավարական փորձերը մեր երկրները կանգնեցրել են կոնֆլիկտային «կամ...կամ» ընտրության առաջ, որտեղ, ի դեպ, միայն ազգային վերնախավերն են կրում սեփական երկրները սակարկության առարկա չդարձնելու հիմնական պատասխանատվությունը: Հայաստանի համար սա ոչ միայն ընտրություն է ժողովրդավարության եւ իր անցյալի միջեւ, այլեւ՝ այսօր տարածաշրջանում իր քաղաքակրթական ինքնությունը եւ պատմական դերը պահպանելու մարտահրավեր: Հայ ժողովուրդն արժանի է ժողովրդավարությանը, որը կարող է կանխել նոր ողբերգություններ իր պատմության մեջ եւ թուլացնել առճակատման լարվածությունը տարածաշրջանում»,-ընդգծել է Արմեն Գեւորգյանը։ Պատգամավորը վերոպացի գործընկերներին կոչ է արել մտորել Թուրքիայի՝ որպես Հարավային Կովկասում արեւմտյան ռազմավարության հիմնական խթանող ուժ հանդես գալու խնդրի շուրջ. «Թուրքիան գաղափարապես, քաղաքական եւ ենթակառուցվածքային առումով ինտեգրված լինելով ՆԱՏՕ-ին եւ ունենալով թյուրքական զավթողականության գլոբալ պլաններ՝ արեւմտյան ռազմավարության հիմնական խթանող ուժն է Հարավային Կովկասում։ Ուստի հարց է առաջանում՝ թուրքական գերիշխանությունն ի՞նչ կտա տարածաշրջանին ժողովրդավարության զարգացման եւ կայուն ու արդար խաղաղության հաստատման առումով։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ պանթյուրքիստական նկրտումները խրախուսվում են՝ Թուրքիայի ուշադրությունը Եվրոպայից շեղելու նպատակով»։ |

«Հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին». ՊՆ
148Երեկ, 16:54
ԹՐԻՓՓ նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
122Երեկ, 09:06
«Այսօր շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ». Մարկո Ռուբիո (տեսանյութ)
12513.01.2026, 23:06
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. քննարկել են «Թրամփի ուղին»
14313.01.2026, 22:54
Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած
12213.01.2026, 16:12
Ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
9513.01.2026, 12:30
