Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Քաղաքացին հարձակվել է «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի աշխատակիցների վրա

390
Երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ., 15:30
Քաղաքացին հարձակվել է «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի աշխատակիցների վրա

«Կենդանիների խնամքի կենտրոն»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այսօր Փափազյան փողոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս քաղաքացին հարձակվել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների վրա, փորձել դանակով վնասել նրանց:

Դեպքը տեղի է ունեցել, երբ մեր աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ միասին փորձել են փողոցում կապված թափառող շներին տեղափոխել կենտրոնի կլինիկա, ազատելով նրանց ոչ նորմալ պայմաններում պահվելուց և ապահովել բնակիչների անվտանգ տեղաշարժը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»: