Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմին

565
Երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ., 15:18
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունը. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման N 4 հավելվածի «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» 1024 ծրագրի 11001 միջոցառման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով Ազգային ժողովի աշխատակազմի 2024 թվականի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի»: