Զելենսկին դեռևս չի տեսնում 500 հազար ուկրաինացի զինվորագրելու անհրաժեշտություն
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Channel 4 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտություն չի տեսնում մարտերին ներգրավելու ևս 500 հազար մարդու։ Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ՝ գումար կա՞ բանակի ավելացումը ֆինանսավորելու համար։ Միևնույն ժամանակ, Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը Financial Times-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինան «չի կարող դիմանալ» առանց նոր մոբիլիզացիայի։ Ուկրաինայում զինվորագրում հայտարարվել է 2022 թվականի փետրվարից, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց երկրում։ 2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ Ուկրաինայի գլխավոր շտաբը և զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին խնդրում են մոբիլիզացնել ևս 400-500 հազար մարդու։ Նա ասել է, որ նման թվով մարդկանց մոբիլիզացնելը բյուջեին կարժենա 500 միլիարդ գրիվնա (մոտ 13 միլիարդ դոլար): |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
