«Եթե Ուկրաինան պարտվի, աշխարհակարգը կորոշեն Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը». ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
![]() Ուկրաինայի պարտության դեպքում Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը կորոշեն նոր աշխարհակարգը, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը The Daily Telegraph-ի լրագրողներին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում այսօր պայքար է ընթանում «երկու դաշինքների» միջև։ «Եթե նրանք պարտվեն, մենք էլ ենք պարտվելու, որովհետև աշխարհակարգը որոշելու են չինացիները, ռուսները, իրանցիները և հյուսիսկորեացիները։ Իսկ թոռներիս համար չափազանց անհարմար կլինի ապրել նման աշխարհում»,- ասել է Ռոբերթսոնը: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախատել է արևմտյան երկրներին Ռուսաստանին, Չինաստանին և նրանց դաշնակիցներին դիմակայելու համար բավարար քաղաքական կամքի բացակայության համար։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պետք է ազդեն արևմտյան բոլոր պետությունների վրա՝ Ուկրաինային ֆինանսավորելու և զինելու բազմամյա ծրագիր որոշելու համար։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
