Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.

Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

1199
Ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ., 16:18
Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքների։
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը և նպաստում տարածաշրջանում լարվածությանը:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքն ու գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանը: