«Պուտինը գիշատիչ է, որը չի բավարարվում սառեցված մթերքով». Զելենսկու աղմկահարույց հայտարարությունները` Դավոսում
![]() Վլադիմիր Պուտինի ռեժիմը կառուցված է պատերազմի վրա, և այն հնարավոր է հաղթահարել՝ միայն դադարեցնելով պատերազմների շարքը, որոնք նա սանձազերծում է մեկը մյուսի հետևից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է թույլ չտալ, որ Ուկրաինայում հակամարտությունը սառեցվի։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ։ «Պուտինը պատերազմի մարմնավորումն է»,- ասել է Զելենսկին այն բանից հետո, երբ WEF-ի հիմնադիր Քլաուս Շվաբը շնորհակալություն է հայտնել իրեն և յուրաքանչյուր ուկրաինացու այն վճռականության համար, որով նրանք դիմակայում են ռուսական ագրեսիային: Ռուսաստանի առաջնորդը չի փոխվի, աշխարհը պետք է փոխվի, կարծում է Զելենսկին. «Փոխվել, որպեսզի այս մարդու խելագարությունը գլուխ չբարձրացնի։ Պատերազմի տևողության մասին հարցին նրա պատասխանը միշտ պատերազմն է։ Խաղաղության կոչերին նրա պատասխանն ավելի ու ավելի շատ զենք ներկրումն է Հյուսիսային Կորեայից և Իրանից»: Հարկավոր է պաշտպանվել հենց հիմա, կոչ է անում նա. դրա համար անհրաժեշտ է Ուկրաինային տրամադրել հեռահար հրթիռներ, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր և սարքավորումներ, որոնք թույլ կտան «ապահովել օդային գերակայությունը այնպես, ինչպես մենք ապահովեցինք գերազանցությունը Սև ծովում»։ «Եվրոպական ո՞ր երկիրն ունի պատերազմին նույնքան պատրաստ բանակ, որքան մեր բանակն է»,- Զելենսկին դիմել է ներկաներին՝ հասկացնելով, որ մյուս երկրները պետք է աջակցեն Ուկրաինային, եթե ապագայում չեն ցանկանում դիմակայել ռուսական ագրեսիային։ «Նրանցից ո՞վ է պատրաստ իր տղամարդկանց ու կանանց ուղարկել այլ երկիր պաշտպանելու։ Ավելի լավ չի՞ լինի կանգնեցնել նրան և վերջ դնել նրա ռազմական ռազմավարությանը, երբ մեր տղամարդիկ և կանայք արդեն դա անում են»: Ռուսաստանի Դաշնության նախագահը, նրա ընկերներն ու համախոհները «հասկանում են փողի լեզուն», և եկամուտների կորուստը կարող է նրանց ավելի հարմարվող դարձնել պատերազմն ավարտելու հարցում, կարծում է Զելենսկին։ «Մենք պետք է ապահովենք, որ նա պարտվի, մենք պետք է հերքենք այն միտքը, որ գլոբալ միասնությունն ավելի թույլ է, քան մեկ անձի ատելությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
