Արդարադատության նախարարությունը՝ փոխնախարարի հայտարարության վերաբերյալ
![]() ՀՀ արդարադատության նախարարությունը ֆեյսբուքյան էջում «պարզաբանում» է տարածել. «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած պատվավոր կոչումների չեղարկման նախագծի հետ կապված որոշ լրատվամիջոցներ և անհատներ՝ սխալ ներկայացնելով Արդարադատության փոխնախարարի խոսքը, խեղաթյուրել են այն: Տիկին Արմենուհի Հարությունյանը, մինչդեռ, իր ելույթում նշելով հարգարժան մի քանի մշակութային գործիչների անուններ, ասել է, որ այս մարդկանց հարգում և սիրում են, բայց շատերը չգիտեն, թե այդ հարգարժան մարդկանցից ով ունի վաստակավորի կոչում: Ընդգծենք, որ ժողովրդի սերը չափելի չէ, և այս վաստակավոր մարդիկ ոչ թե կոչումներ ունենալու համար են ճանաչվում հանրության կողմից, այլ իրենց կատարած աշխատանքի և թողած գործի շնորհիվ, իսկ հարգանքը՝ կոչումների փոխարեն, նրանց ժառանգությունը մշտապես լուսաբանելու, ճանաչելի դարձնելու մեջ է»: Աղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարություն |

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
8710:30
«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
16908.08.2026, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
15908.08.2026, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
16608.08.2026, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
19908.08.2026, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
14807.08.2026, 09:36
