Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Քիչ առաջ Բավրայի մաքսատան աշխատակիցները 25 հոգով ծեծել են քաղաքացուն, նրա հորն ու եղբորը». Կարապետ Պողոսյան

953
Երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ., 11:00
«Քիչ առաջ Բավրայի մաքսատան աշխատակիցները 25 հոգով ծեծել են քաղաքացուն, նրա հորն ու եղբորը». Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Քիչ առաջ ինձ է դիմել քաղաքացի Լ.Գասպարյանը. ժամեր առաջ հայ-վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս ենթարկվել է մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի:
Ըստ նրա՝ ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ, ընթացքում մաքսատան աշխատակիցները, ըստ Լ.Գ-ի, մոտ 25 հոգով (բացառությամբ հերթափոխի պետից) հարվածել են՝ սկզբում նրա 65-ամյա հորը, ապա եղբորը, հետո իրեն...
Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ, Լ.Գ-ն երրորդ կարգի հաշմանդամ է:
Այժմ զբաղված եմ ընտանիքին իրավական աջակցություն ցուցաբերելու գործով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպա՛ն»:

«Քիչ առաջ Բավրայի մաքսատան աշխատակիցները 25 հոգով ծեծել են քաղաքացուն, նրա հորն ու եղբորը». Կարապետ Պողոսյան
«Քիչ առաջ Բավրայի մաքսատան աշխատակիցները 25 հոգով ծեծել են քաղաքացուն, նրա հորն ու եղբորը». Կարապետ Պողոսյան
Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան