Մալդիվները Հնդկաստանից պահանջել է դուրս բերել իր բանակը
![]() Մալդիվների Հանրապետությունը Հնդկաստանին խնդրել է մինչև մարտի 15-ը դուրս բերել հնդիկ զինվորականներին իր կղզիներից: Այս մասին հայտնում է մալդիվյան Sun Online թերթը՝ վկայակոչելով Մալդիվների նախագահի վարչակազմի հանրային քաղաքականության գծով օգնական Աբդուլա Նազիմ Իբրահիմին։ «Հնդիկ զինվորականները չեն կարող մնալ Մալդիվներում։ Սա նախագահ Մուհամեդ Մուիզզուի և ներկայիս վարչակազմի քաղաքականությունն է»,- ասել է Իբրահիմը: Նրա խոսքով՝ հանրապետության ղեկավարը պաշտոնապես խնդրել է Հնդկաստանին՝ մինչև մարտի 15-ը դուրս բերել զինվորականներին։ Իբրահիմը հիշեցրել է, որ Մալեն և Նյու Դելին ստեղծել են բարձր մակարդակի խումբ՝ բանակցելու զորքերի դուրսբերման շուրջ։ Այս խմբի առաջին հանդիպումը կայացել է կիրակի օրը։ Այն քննարկել է հնդիկ զինվորականների դուրսբերման ժամկետները։ Հրատարակության տվյալներով՝ Մալդիվներում 88 հնդիկ զինվորական կա։ Հնդկաստանը և Մալդիվները պաշտպանական ոլորտում համագործակցում են 1988 թվականից, երբ հնդկական բանակը նախագահ Մաումուն Աբդուլ Գայումի խնդրանքով օգնեց վերջինին հաղթահարել «Թամիլ Իլամի ազատագրման վագրեր» խմբավորման ապստամբության փորձը: Այս համագործակցությունը, որը ներառում էր ուսուցում, սարքավորումների և զենքի փոխանցում և օբյեկտների կառուցում, վայելում էր Մալդիվների բոլոր քաղաքական գործիչների աջակցությունը մինչև 2017-2018 թվականները, երբ նախագահ Աբդուլլա Յամինը սկսեց զարգացնել տնտեսական համագործակցությունը ՉԺՀ-ի հետ: Մալդիվների ներկայիս նախագահ Մույցզուն իր նախընտրական քարոզարշավում խոստացել էր դուրս բերել հնդիկ զինվորականներին կղզային հանրապետության տարածքից։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
