Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին. ոչ պաշտոնական

418
Կիրակի, 14 հունվարի, 2024 թ., 14:54
Հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին. ոչ պաշտոնական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ անհետ կորած զինծառայողի ծնողներին առավոտյան տեղեկացրել են, որ գտել են զինվորի դին՝ ձյան տակից: Այս մասին հայտնում են նաև զինծառայողի համածառայակիցները։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել էր կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ-ի հետ: