«Ով որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն գտնի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև». Փաշինյան
![]() Վարչապետը դրամական պարգև խոստացավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն գտնողին «Այն գործողությունները, որ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, ընդ որում՝ ՌԴ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ, վկայությունն է այն բանի, որ իրենց համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չի կարող այնպես լինել, որ եռակողմ հայտարարության 2 կողմի համար այս փաստաթուղթն այլևս չկա, երրորդ կողմի համար այս փաստաթուղթը շարունակի գոյություն ունենալ»,- նշեց վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանից ասում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մենք հասանք նրան, որ արձանագրվի «Զանգեզուրի միջանցք» և, որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը: «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը չկա գրված, տենց բան ընդհանրապես գոյություն չունի: Ոչ մի տեղ գրված չէ, որ Ռուսաստանը Հայաստանի որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի, ընդհակառակը գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում: Եվ դա բանական է, ուրիշ ով պետք է ապահովի»,- ասաց նա: Փաշինյանը նաև նշեց, որ Ադրբեջանը արդեն 3 տարի Զանգեզուրի միջանցքի մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: «Ով, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև: Ցավոք այդ պարգևը ոչ ոք չի կարող ստանալ, քանի որ այդպիսի հայտարարություն եռակողմ հայտարարության մեջ չկա»,- ասաց նա: |

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
8710:30
«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
16908.08.2026, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
15908.08.2026, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
16608.08.2026, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
19908.08.2026, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
14807.08.2026, 09:36
