Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

«Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարց, ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղի հարց». Փաշինյան

663
Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 19:24
«Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարց, ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղի հարց». Փաշինյան

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարցեր, ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղի հարց, որոնց կենսական նշանակության տարածքները բռնազավթված են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Գավառում այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
«Մենք ասում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ չպետք է գոյություն ունենան։ Հետևաբար, երբ պարզվի, որ ՀՀ-ն է ինչ-որ տարածքներ է իր վերահսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, ՀՀ-ն պետք է այդ տարածքներից դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են ՀՀ-ին, սակայն Ադրբեջանն է պահում իր վերահսկողության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա։ Նման քաղաքական պայմանավորվածություն կա, սա գործնականում իրականում հնարավոր չէ իրագործել՝ առանց փոխհամաձայնեցված քարտեզի»,- ասել է նա։