Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ»․ նախարար

520
Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 13:48
«Բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ»․ նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։
Բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական։
Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են։
Այս խնդիրների հանդեպ մեր մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական»։

Աղբյուրը`   Անահիտ Ավանեսյան