Բլինքենին չի հաջողվել համոզել Մերձավոր Արևելքի երկրներին. #Semafor
![]() ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին չի հաջողվել համոզել Մերձավոր Արևելքի երկրներին՝ միանալ «Բարգավաճման պահապանները» (Operation Prosperity Guardian) օպերացիային, որի նպատակն է Կարմիր ծովում անվտանգության ապահովումը, գրում է Semafor-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: Նշվում է, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն կարող են կարևոր գործընկերներ լինել հութիների դեմ ցանկացած գործողության մեջ՝ հաշվի առնելով նրանց գիտելիքները Եմենի վերաբերյալ: Ընդ որում, պարբերականը նշում է, որ ո՛չ Սաուդյան Արաբիան, ո՛չ ԱՄԷ-ն շահագրգռված չեն հութիների դեմ ռազմական գործողություններին որևէ լուրջ աջակցություն ցուցաբերելու հարցում: Նշենք, որ դեկտեմբերի 18-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր «Բարգավաճման պահապանները» օպերացիայի մասին: Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներից միակը, որ միացել էր օպերացիային, Բահրեյնն էր: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
