Զելենսկին Պուտինին գաղտնի ուղերձ է հղել. #Bild
854
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 18:12
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էստոնիա կատարած այցի ժամանակ գաղտնի ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է գերմանական Bild-ը: Նախօրեին Զելենսկին հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ: Վերջինս ուկրաինական դրոշի գույներով կոստյում է կրել, իսկ Զելենսկին՝ մուգ կանաչ բլուզ, որի վրա գրված են եղել 48.3794° և 31.1656° թվերը: Ամսագրի լրագրողների խոսքով՝ դա գաղտնի ուղերձ է Պուտինին: Այս կոորդինատներով է գտնվում Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Դոբրովելիչկովկա գյուղը։ Այնտեղ է գտնվում երկրի աշխարհագրական կենտրոնը 1991 թվականի քարտեզով: Ըստ Bild-ի լրագրողների՝ այս կերպ Զելենսկին ցույց է տալիս, որ հրաժարվում է տարածքային զիջումներից և չի ցանկանում ճանաչել Ուկրաինայի սահմանների փոփոխությունները: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
