Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել

394
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 13:24
Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել

Քիչ առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Կոտայքի մարզի «Էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է: Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին: Նրա մոտ այդ պահին եղել է նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում է, որ հենց դրանով էլ նա կրակոց է արձակել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: