ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին. #CNN
![]() ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան և ռազմանավերը ուրբաթ գիշերը հարվածներ են հասցրել Եմենում հութիների խմբավորման ռազմական օբյեկտներին, հաղորդում է CNN-ը: Գործողության շրջանակներում ԱՄՆ-ը գործի է դրել կործանիչներ, ռազմանավեր և սուզանավեր։ Հարվածներ են հասցվել նաև Tomahawk թևավոր հրթիռներով: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է տեղեկությունը՝ հարվածներն անվանելով «պատասխան՝ Կարմիր ծովում հութիների աննախադեպ հարձակումների»: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում «առանց վարանելու» լրացուցիչ միջոցներ կձեռնարկի։ «Մերձավոր Արևելքում մենք հավատարիմ ենք մեր գործընկերներին՝ օգնելու նրանց պաշտպանվել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներից, այդ թվում՝ հութիներից։ Նրանք սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար»,- իր հերթին ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատար Ալեքս Գրինկևիչը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
