«Դա է պահանջում «Թուրքիայի դարաշրջանը»». Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի ազդեցության և շահերի ոլորտը ոչ միայն նրա սահմաններում է, այլև տարածվում է Բալկաններից մինչև Ասիա և Աֆրիկա: «Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թուրքիան չի սահմանափակվում իր սահմաններով: Մեր ազգը պատասխանատու է ոչ միայն այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այդ սահմաններում, մեզ միլիարդավոր մարդիկ են նայում հսկայական տարածքում՝ Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայի կենտրոնից մինչև հարավ և արևելք, Աֆրիկայի հյուսիսից մինչև կենտրոնական շրջաններ: Թուրքիայի ցանկացած հաղթանակ և հաջողություն արձագանք է գտնում այդ տարածաշրջանների մարդկանց շրջանում: 2023 թվականին հարյուրամյա հոբելյանը նշած Թուրքիայի Հանրապետությունը շարունակելու է ակտիվորեն աշխատել արտաքին ուղղություններով: Դա է պահանջում «Թուրքիայի դարաշրջանը»: Ամենահրատապ խնդիրներից մեկը անարդարության դեմ պայքարն է՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության համատեքստում»,- Star թերթը մեջբերում է Էրդողանի խոսքը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
