Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Ավտոտնակում հայտնաբերվել է ԱԱԾ-ի Էջմիածնի բաժնի ծառայողի դին

338
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 23:24
Ավտոտնակում հայտնաբերվել է ԱԱԾ-ի Էջմիածնի բաժնի ծառայողի դին

Հունվարի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկում գտնվող ավտոտնակում տղամարդու կախված դի կա: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակի տանիքից պարաններով կախված վիճակում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Գ. Թ-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, և տղամարդը աշխատում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնում: