Իրաքի վարչապետը գաղտնի խնդրել է ԱՄՆ-ին՝ զորքերը դուրս չբերել. #Politico
![]() Իրաքի վարչապետ Մուհամմեդ շիա աս-Սուդանին ամերիկացի պաշտոնյաներին մասնավոր կարգով խնդրել է զորքերը դուրս չբերել, գրում է Politico-ն: Նշվում է, որ ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին հայտարարությունն արվել է ներքին լսարանին հանգստացնելու համար: Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակները գրում են, որ Իրաքի խորհրդարանը կարող է չաջակցել աս-Սուդանի դիրքորոշմանը և պահանջել ամերիկացի զինվորականների հեռանալը: Իրաքի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում կստեղծվի օտարերկրյա զինվորականների հեռանալը վերահսկող կոմիտե: Դա արվել է Բաղդադում ամերիկացիների կողմից դաշտային հրամանատար Մուշթաք Ալ Ջավարիի սպանությունից անմիջապես հետո, որի խմբավորմանն ամերիկացիները կասկածում էին Իրաքում ամերիկյան գերատեսչությունների աշխատակիցների վրա հարձակումների մեջ: Իրաքի տարածքում տեղակայված է միջազգային առաքելության շուրջ 2,5 հազար զինծառայող, որոնք պետք է իրաքցի գործընկերներին նախապատրաստեն իսլամիստների կողմից հնարավոր ռևանշին: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
