Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Տղամարդը մտել է Սևանի զինկոմիսարիատ, պահանջել գնդացիրը, ապա ջարդուփշուր արել գույքն ու հարվածել աշխատակցին

348
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 15:18
Տղամարդը մտել է Սևանի զինկոմիսարիատ, պահանջել գնդացիրը, ապա ջարդուփշուր արել գույքն ու հարվածել աշխատակցին

Հունվարի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 56-ամյա Նաիրի Խաչատրյանից, ով հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում Սևանի զինկոմիսարիատ է այցելել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը և իր աշխատասենյակում խուլիգանություն կատարել։ Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, տեղում Ն․ Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ Հ․ Սարգսյանը 2021 թվականին մասնակցել է եռամսյա վարժական հավաքներին, ապա եկել է զինկոմիսարիատ ու պահանջել իր անունով կցված գնդացիրը հանձնել իրեն։ Մերժում ստանալուց հետո նա ջարդել է աշխատասենյակի գրասեղանը, համակարգչի մոնիտորը, ապա հարձակվել Ն․ Խաչատրյանի վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: