ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Հունաստանին
![]() ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հունվարի 6-ին Հունաստան կատարած այցի ժամանակ, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսից պահանջել է զենքի նոր խմբաքանակներ մատակարարել Ուկրաինային, հաղորդում են հունական Olympia և Newsbreak պարբերականները: Միցոտակիսը Բլինքենին ընդունել է Կրետեի Խանիա քաղաքում գտնվող իր տանը, ուր Բլինքենը ժամանել է Ստամբուլից՝ Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումներից հետո: Բանակցությունների օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Հունաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցությունը: Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը բանակցությունների արդյունքներով հայտնել է, որ Կիրիակոս Միցոտակիսը և Էնթոնի Բլինքենը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որը Հունաստանն ի սկզբանե ցուցաբերել է Ուկրաինային: Միևնույն ժամանակ, տեղական ԶԼՄ-ների տվյալներով, Բլինքենը Միցոտակիսից պահանջել է ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային: «Նա նույնիսկ վերջնագիր է ներկայացրել. մի քանի օրվա ընթացքում վարչապետը պետք է վերջնական պատասխան տա»,- գրում է Olympia-ն: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
