Էկվադորի բանակը ռազմատեխնիկա է մտցրել մայրաքաղաք
623
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 13:36
![]() Էկվադորի բանակը զինտեխնիկա է մտցրել մայրաքաղաք, հաղորդում է Ecuavisa-ն: «Նպատակն է, որ տեխնիկան գտնվի ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում»,- հայտնել է հեռուստաալիքը: Զինվորականներին հրահանգվել է իրականացնել անօրինական զինված խմբավորումների չեզոքացման գործողություններ։ Երկրի նախագահ Դանիել Նոբոան կարգադրել է ուժեղացնել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների պաշտպանությունը: Վերջին տվյալներով՝ անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան: Հիշեցնենք՝ Էկվադորում մաֆիայի երկու պարագլխի փախուստը բանտից, խռովությունների ու բախումների ալիք է առաջացրել: Նախագահ Դանիել Նոբոան պարետային ժամ է հայտարարել մաֆիոզների փախուստից հետո, ինչպես նաև կարգադրել չեզոքացնել 22 հանցավոր խմբավորումների: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
