«ԱՄՆ-ը կբարձրացնի Հյուսիսային Կորեայի կողմից ՌԴ-ին բալիստիկ հրթիռների փոխանցման հարցը». Քիրբի
![]() ԱՄՆ-ը հունվարի 10-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում մտադիր է բարձրացնել Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հնարավոր փոխանցման հարցը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին: «Ռուսաստանի Դաշնությունն ԱՄՆ-ի և Եվրոմիության երկրների կողմից պատժամիջոցների պատճառով լրջորեն ավելացրել է ռազմատեխնիկական համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, որը, ենթադրաբար, բալիստիկ հրթիռներ, արձակման կայանքներ և այլ հարակից սարքավորումներ է փոխանցել Ռուսաստանին: Հունվարի 10-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում մտադիր ենք բարձրացնել այդ հարցը: Հունվարի 9-ին 47 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, ԱՄՆի, Վրաստանի, Ֆրանսիայի, Արգենտինայի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների գնումը, ինչը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերը»,- ասել է Քիրբին: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
