«Եթե Հարավային Կորեան սպառնա մեզ, գործի կդնենք մեր ողջ զինանոցը». Կիմ Չեն Ըն
![]() Հարավային Կորեան դարձել է Հյուսիսային Կորեայի համար առավել թշնամական պետություն: Սեուլի կողմից ռազմական սադրանքի դեպքում Փհենյանն առանց վարանելու իր ողջ զինանոցը կկիրառի այդ երկիրը ոչնչացնելու համար: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: «Եթե Կորեայի Հանրապետությունը փորձի զինված ուժերն օգտագործել մեր պետության դեմ կամ սպառնա մեր ինքնիշխանությանն ու անվտանգությանը, մենք առանց վարանելու գործի կդնենք առկա միջոցների և ուժերի ողջ զինանոցը, որպեսզի այն ամբողջությամբ ոչնչացնենք: Քանի դեռ Կորեայի Հանրապետության իշխանությունները չեն գիտակցում Հյուսիսային Կորեայի հետ առճակատման ինքնասպան քաղաքականության սխալ լինելը, մեր հանրապետությունն անփոփոխ կշարունակի գործողությունները՝ հիմնված արդար պայքարի սկզբունքների վրա»,- ասել է Կիմ Չեն Ընը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
