Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Երևանում կրկին կրակել են մարդատար ավտոբուսի ուղղությամբ

492
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 22:18
Երևանում կրկին կրակել են մարդատար ավտոբուսի ուղղությամբ

Երևանում հերթական անգամ կրակել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Գագիկ Եղիազարյանից, ով հայտնել է որ Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում թիվ 58 համարի Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ կրակոց են արձակել, ինչի հետևանքով հետևի ապակին փշրվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոց է արձակվել 18 համարի ավտոբուսի ուղղությամբ: