Ինֆեկցիոն վարակից մահացության դեպք` մանկապարտեզում
![]() Տոնական օրերին արտառոց դեպք է գրանցվել Երևանի թիվ 54 մանկապարտեզում: Դեկտեմբերի 28-ին պարտեզի տոնական միջոցառումներից ու հանդեսներից հետո կտրուկ վատացել է պարտեզի դաշնակահարուհու առողջական վիճակը և վերջինս հունվարի 3-ին մահացել է, գրում է «Առավոտ»-ը: Պարզվել է՝ նա ունեցել է մենինգոկոկային վարակ (խմբ. ներառում է բոլոր ինֆեկցիաները, որոնք առաջացնում է Neisseria meningitidis-ը, այն առավել հայտնի է որպես մենինգիտի հարուցիչ) ու այդ օրերին աշխատանքի է գնացել: Հունվարի 3-ին դաշնակահարուհու մահից հետո մանկապարտեզի սաներին ու աշխատակազմին հրատապ պատվաստել են: Այս տեղեկությունները լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանը: «Մեզ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը իրազեկել է դեկտեմբերի 31-ի երեկոյան, մեր համագործակցության արդյունքում իմացել են մեր ունեցած պատվաստանյութերի քանակը, ասել ենք՝ ունենք բավարար քանակի: Դեկտեմբերի 31-ին ճշտումներն անելուց հետո հունվարի 1-ից հերթապահությամբ սկսել ենք աշխատել, մանկապարտեզի աշխատակազմից 12 մեծահասակ ենք պատվաստել և պարտեզի 3 սան ու ըստ հերթականությամբ սկսել ենք ավելի ինտենսիվ ու մեծաքանակ պատվաստումներ իրականացնել հաջորդ օրերին: Թվով 104 հոգի մեզ դիմել է, ԲԱԿ անալիզ ենք վերցրել, այս պահի դրությամբ՝ ոչ մեկի մոտ չի հաստատվել վարակը, բացասական է եկել պատասխանը»,- ասել է Արա Ներսիսյանը: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
