Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Բայդենը պաշտոնանկ չի անի Օսթինին․ #Politico

1457
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 15:30
Բայդենը պաշտոնանկ չի անի Օսթինին․ #Politico

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ պաշտոնանկ անել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին, որն ավելի վաղ «գաղտնի» հոսպիտալացվել էր, գրում է Politico-ն՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Օսթինը ոչ մի տեղ չի գնա»,- ասել է պաշտոնյաներից մեկը։
Աղբյուրները նշել են, որ Բայդենը չի ստորագրի նաև Օսթինի՝ պաշտոնից հեռանալու դիմումը, եթե այն ներկայացվի:

Նախորդ շաբաթվա սկզբին Օսթինը հոսպիտալացվել էր, սակայն Պենտագոնն այդ մասին հայտնել էր միայն ուրբաթ օրը: