Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի դին. ՊՆ

614
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 11:36
Մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի դին. ՊՆ

Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Աղբյուրը`   ՀՀ ՊՆ