Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարությանը
![]() Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու հայտարարությանը: «Ես չգիտեմ՝ ճշգրիտ է արդյոք հայտարարությունը, բայց մենք ունենք հստակ դիրքորոշում տարածաշրջանում, հատկապես Կովկասում իրավիճակի, տարածաշրջանում խաղաղության և կայունության, միջանցքների և տարանցիկ անցումների վերաբերյալ։ Մենք կողմ ենք տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը՝ հանուն խաղաղության և կայունության: Մշտապես նշել ենք, որ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը չի կարող արդարացում լինել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարբեր երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտման համար»,- ասել է Քանանին: Հիշեցնենք, որ երեկ Ուրալօղլուն հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» ամբողջությամբ կարող է կյանքի կոչվել մինչև 2028 թվականը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
