Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

#JPMorgan-ը կանխատեսել է, որ Բայդենը դուրս կգա նախագահական մրցապայքարից

1274
Երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ., 19:36
#JPMorgan-ը կանխատեսել է, որ Բայդենը դուրս կգա նախագահական մրցապայքարից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի գնա երկրորդ ժամկետի և դուրս կգա նախագահական մրցապայքարից, ենթադրել է JPMorgan-ի առաջատար մասնագետ Մայքլ Ջեմբլասթը, գրում է Express-ը:

Վերլուծաբանը կանխատեսել է, որ Բայդենը կհանի իր թեկնածությունը այսպես կոչված «սուպեր երեքշաբթիից» հետո, երբ նահանգների մեծ մասում տեղի կունենան առաջնային ընտրություններ:

Նրա կարծիքով՝ Բայդենը հրապարակային հայտարարության մեջ իր որոշման պատճառների թվում կնշի առողջական վատ վիճակը։

Դրանից հետո, ինչպես նշել է Ջեմբլասթը, Բայդենը թույլ կտա Դեմոկրատական կուսակցությանն ընտրել նրան, ով կփոխարինի իրեն 2024 թվականի ընտրություններում։

Բացի այդ, վերլուծաբանը նշել է, որ ԱՄՆ 46-րդ նախագահի վարկանիշը մշտապես ընկնում է արտաքին և ներքին քաղաքականության սխալների ֆոնին: Մասնավորապես, հավելել է նա, վերջին 4 տարում երկրում աշխատատեղերի թիվը կրճատվել է 10 տոկոսով։