Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Օտարը եկել և իր ֆիլմում 8 րոպե հատված նկարահանել է մեր Հայաստանում». Հայկ Թորոյան

765
Կիրակի, 07 հունվարի, 2024 թ., 18:48
«Օտարը եկել և իր ֆիլմում 8 րոպե հատված նկարահանել է մեր Հայաստանում». Հայկ Թորոյան

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Թորոյանը սոցկայքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Բայց եկեք խոստովանենք, որ Հայաստանը փաստորեն բարձրակարգ ֆիլմեր նկարահանելու համար ևս հրաշք երկիր է։ Գրեթե միշտ, ցավոք սրտի ՀՀ-ում այնքան էժանագին ֆիլմեր են նկարահանվել, «գոռ վարդանյանական» «որոգայթական» և այդ տեսակի ու որակի, որ մեր աչքը չի պատկերացրել, թե կարող է օտարը գալ Հայաստան և իրենց ֆիլմերում 8 րոպե հատված նկարահանել Մեր Հայաստանում. այսքան հրաշալի տեսարան ստանալ, որը կարծես ոչ թե Բոլիվուդյան լինի, այլ նաև Հոլիվուդյան.. Ասեմ, գերազանց էր, ու կարծում եմ, դեռ Հայաստանում էլ ավելի բարձրակարգ ֆիլմեր են նկարահանվելու և Հայաստան այդ ֆիլմերի միջոցով էլ ավելի ճանաչելի դարձնելու աշխարհին։ Հայաստանը հրաշք է, պարզապես ապրելով Հայաստանում, լինելով Հայ, երբեմն երկրի ու Հայի արժեքը չենք գնահատում»։