Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Կրակոցներ՝ Երևանում

527
Կիրակի, 07 հունվարի, 2024 թ., 16:18
Կրակոցներ՝ Երևանում

Հունվարի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունու փողոցի 6 հասցեում գործող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օֆիսային տարածքի դիմաց ոստիկանները հայտնաբերել են կրակված 9 պարկուճ: Կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել մի քանի քաղաքացիներ: Նրանց մեջ է Երևանի բնակիչ, 44-ամյա Արման Մարտիրոսյանը, ով կասկածվում է իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ օդ՝ կրակոցներ արձակելու մեջ: Բերման են ենթարկվել նաև Երևանի բնակիչներ 18-ամյա Վահան Մ-ն, ով Արման Մ-ի որդին է, ինչպես նաև՝ 22-ամյա Երվանդ Ն-ն, 35-ամյա Ընծա Դ-ն, 46-ամյա Արտաշես Ն-ն։ Բաժին են ներկայացվել նաև Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Զոյա Հ-ն և Երևանի բնակիչ, 30-ամյա Սեդա Օ-ն։ Ձերբակալված Ա. Մարտիրոսյանը Մյասնիկյան պողոտայում գործող «Վարդա» գիշերային ակումբի սեփականատերն է: