Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

Ճապոնիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

1350
Կիրակի, 07 հունվարի, 2024 թ., 14:06
Ճապոնիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան կիրակի՝ հունվարի 7-ին, չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է Kyodo News-ը։ Ինչպես նշել է Ճապոնիայի ԱԳՆ-ը, սա Կամիկավայի առաջին այցն է Ուկրաինա՝ սեպտեմբերին պաշտոնը ստանձնելուց հետո։

Նա բանակցություններ կվարի ուկրաինացի պաշտոնյաների, այդ թվում՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Ակնկալվում է, որ Ճապոնիայի ԱԳ նախարարը կկրկնի, որ աջակցությունն Ուկրաինային մնում է անփոփոխ։