Ցուկերբերգը վաճառել է Meta-ի 1,28 միլիոն բաժնետոմս
![]() Meta Platforms-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը 2023 թվականի վերջին երկու ամսում վաճառել է իր ընկերության մոտավորապես 1,28 միլիոն բաժնետոմս՝ ընդհանուր վաստակելով 428 միլիոն դոլար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովը (SEC): Ըստ Bloomberg-ի գնահատումների՝ միջինում 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին իրականացված գործարքներից յուրաքանչյուրը Ցուկերբերգին բերել է 10,4 մլն դոլար, իսկ առավելագույն ծավալը արժեթղթերի վաճառքն է եղել դեկտեմբերի 28-ին. այս օրը Ցուկերբերգը 47664 բաժնետոմսի դիմաց վաստակել է մոտ 17,15 մլն դոլար։ Ցուկերբերգն, ով երկու տարի չի վաճառել Meta Platforms-ի բաժնետոմսերը, բացատրում է իր բաժնետոմսերի մի մասը վաճառելու որոշումը նրանով, որ վերջին տարվա ընթացքում գնանշումները զգալիորեն աճել են և այժմ գտնվում են 2021 թվականին հասած առավելագույն մակարդակին մոտ: Bloomberg-ը Ցուկերբերգի ընդհանուր կարողությունը գնահատում է 125 միլիարդ դոլար՝ նրան դասելով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի յոթերորդ տեղում։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
