Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Բռնազավթված Բերձորում վթարի հետևանքով մահացել են ադրբեջանցի զինծառայողներ

568
Հինգշաբթի, 04 հունվարի, 2024 թ., 18:30
Բռնազավթված Բերձորում վթարի հետևանքով մահացել են ադրբեջանցի զինծառայողներ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ հունվարի 4-ին օկուպացված Բերձորի շրջանում՝ լեռնային բարդ տեղանքով, զինվորական մեքենայի վթարի հետևանքով զոհվել են զինծառայողներ Հասան Ումիդ օղլու Իսմայիլովը և Սախավաթ Ֆարասաթ օղլու Ախունդովը։

Զինվորական մեքենայում եղել է 11 զինծառայող: 2-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց: Մյուս տուժածներին տեղափոխել են Բարդայի հիվանդանոց: