Տոնական և նախատոնական օրերին 9 մարդ զոհվել է, 111-ը՝ վիրավորվել
![]() Դեկտեմբերի 25-ից 31-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 583 դեպք, որից 228-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 123, պայթուցիկ սարքերի տեղադրման՝ 2, փլուզման, կեղծ ահազանգի՝ 4-ական, թունավորման, ձնաբքի՝ 6-ական, ուժեղ քամի՝ 9, մերկասառույցի՝ 8, ինքնասպանության փորձի՝ 11, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 1-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 69, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 40, հրդեհի կեղծ կանչի՝ 25 և 106 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 73 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 410 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 163 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 111, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ: Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
