Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Մահվան ելքով վրաերթ` Ուջան գյուղում

249
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 21:12
Մահվան ելքով վրաերթ` Ուջան գյուղում

Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 57-ամյա Արայիկ Ե-ն իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։