«Աշխարհում ոչ մի խնդիր չի կարելի լուծել առանց Ռուսաստանի». Տոկաև
![]() Ռուսաստանում մարտին կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային մեծ նշանակություն կունենան, քանի որ ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել առանց Մոսկվայի մասնակցության: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Egemen Qazaqstan («Ինքնիշխան Ղազախստան») թերթին տված հարցազրույցում: «Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնությունը բացառիկ կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն առաջնորդն է, որն իր խոսքով և գործողություններով, ըստ էության, ձևավորում է գլոբալ օրակարգ: Ընտրությունների առումով այս տարին խորհրդանշական է լինելու շատ պետությունների համար: Բացի Ռուսաստանից, ընտրարշավներ կանցկացվեն ԱՄՆ-ում, Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և այլ երկրներում, կկայանան նաև Եվրոխորհրդարանի ընտրություններ: Սակայն Ռուսաստանի նախագահական ընտրությունները Ղազախստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասել է Տոկաևը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
