Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Փամբակ գետում հայտնաբերվել է տղամարդու դի

242
Երեքշաբթի, 02 հունվարի, 2024 թ., 00:54
Փամբակ գետում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձորի «Երրորդ մաս» թաղամասում գտնվող «Արմենիա Լադա» վայր, որտեղ հետնամասում՝ գետի մեջ, հայտնաբերել են տղամարդու դի։
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Ռաֆիկ Գ-ն է, ում գետի մեջ, մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել է Վանաձորի բնակիչ 37-ամյա Արսեն Ավետիսյանը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։