Էստոնիան դարձավ նախկին ԽՍՀՄ առաջին երկիրը, որն օրինականացրեց միասեռ ամուսնություններ
![]() Էստոնիայում ուժի մեջ է մտել ամուսնության իրավահավասարության մասին օրենքը, ըստ որի՝ երկու չափահաս կարող են ամուսնանալ՝ անկախ սեռից։ Էստոնիան դարձավ նախկին Խորհրդային Միության առաջին երկիրը, որն օրինականացրեց միասեռ ամուսնությունները: Հունիսին Ռիիգիկոգուն՝ Էստոնիայի խորհրդարանը, կողմ քվեարկեց այս որոշմանը։ «Սա պատմական իրադարձություն է, որը վերջ կդնի տարիների իրավական շփոթությանը և Էստոնիայի բոլոր բնակիչներին կապահովի անվտանգության և հավասար իրավունքների զգացում»,- ասել է սոցիալական պաշտպանության նախարար Սինյե Ռիսալոն՝ մեկնաբանելով այս օրենքի ներդրումը։ Գրանցված անձանց տրվում է ձայնի իրավունք իրենց գործընկերոջը վերաբերող որոշումներում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում սուբսիդիաներ և նպաստներ ստանալու իրավունք: Նրանք կարող են նաև ընտրել ամուսնության պարզեցված ընթացակարգ։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
