Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Ավտովթար Արտաշատի խճուղում․ կան զոհ և վիրավոր

337
Երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ., 18:18
Ավտովթար Արտաշատի խճուղում․ կան զոհ և վիրավոր

Դեկտեմբերի 31-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատի խճուղու թիվ 5 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ» (վարորդ՝ Վ․ Շ․, ծնված 1981թ․) և «Toyota» (վարորդ՝ Վ. Ն., ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Վ․ Շ․-ն մահացել է, իսկ Վ․ Ն․-ն հոսպիտալացվել բժշկական կենտրոն։