Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

579
Կիրակի, 31 դեկտեմբերի, 2023 թ., 14:18
Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի բոլոր շրջաններում այսօր՝ դեկտեմբերի 31-ին, օդային տագնապ է հայտարարվել՝ ռուսական МиГ-31К կործանիչների թռիչքի պատճառով, հայտնում են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ռուսական բանակը զանգվածային հրթիռային հարված էր հասցրել Ուկրաինային, որի հետևանքով կային տասնյակ զոհեր։