Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Զելենսկին ժամանել է Ավդեևկա

724
Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ., 21:18
Զելենսկին ժամանել է Ավդեևկա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Դոնեցկի մերձակայքում գտնվող Ավդեևկա բնակավայրից։

Տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ այցելել է Ուկրաինայի զինված ուժերի դիրքեր, ինչպես նաև ցույց է տվել, թե ինչպես է պարգևներ հանձնում զինվորականներին։

Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան շուտով կարող է կորցնել Ավդեևվկան։ Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ երկու-երեք ամսվա ընթացքում։ Զալուժնին հայտարարել էր, որ պետք չէ սևեռվել և շոու կամ սուգ սարքել կոնկրետ բնակավայրերի շուրջ, և կապ չունի, թե ինչն է դուր գալիս պատգամավորներին կամ լրագրողներին: