Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.

Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից

259
Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ., 20:06
Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Միսակ Բալասանյանին հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրի մեջ։

Հիշեցնենք՝ Միսակ Բալասանյանը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է: